”Շուշիի ռեալական ուսումնարան” ձայնային ինստալյացիա

Ձայնագրություններ կատարվել են Շուշիի ռեալական ուսումնարանում, այնուհետև ենթարկվել են համակարգչային մշակման:  https://soundcloud.com/kay-khachatryan/rialakan-usumnaran

Շուշիի ռեալական ուսումնարան, հիմնվել է 1881 թ. Շուշի քաղաքում։ Ուներ 2 նախապատրաստական և 5 հիմնական դասարաններ։ Ուսումնարանն ավարտելուց հետո շրջանավարտները կարող էին ընդունվել ռուսական կամ եվրոպական բուհեր։ 1901-1908 թթ շուշեցի բարերար Գրիգոր Առաքելյանի միջոցներով կառուցվել է ավելի ընդարձակ շենք, որը պահպանվել է առայսօր։ Ուսումնարանի նպատակը ռուսաց լեզվի տարածումն էր տարածաշրջանում։ 1906 թվականից թույլատրվել է հայոց լեզվի, գրականության և պատմության դասավանդումը։ 1896 թ․ տվյալներով ուներ 298 աշակերտ, որից 236֊ հայեր, մնացածը՝ այլազգիներ: