«Երաժշտական լաբորատորիա» ակումբ
Մի անգամ Ջոն Քեյջի ուսուցիչ Շոնբերգը ասաց նրան, որ երաժշտություն գրելու համար պետք է ունենալ ներդաշնակության զգացում: Ի պատասխան սրան Քեյջը բացատրեց նրան, որ երբեք չի ունեցել այդ զգացողությունը: «Ուրեմն դու միշտ կհանդիպես դիմադրության»,- պատասխանեց նրան Շոնբերգը: «Այդ դեպքում ես իմ ամբողջ կյանքը կփորձեմ գլխով կոտրել այդ պատը»,-ասաց Քեյջը: