Ընդհատակ. երաժշտական այլընտրանքային նախագիծ

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:00

Նախագծի բովանդակություն և նպատակ: «Ընդհատակը» երաժշտական նախագիծ է, որը միտում ունի միավորելու-համախմբելու տարբեր կրթօջախներում ստեղծված երաժշտական նախագծերը: Այս անգամ նախագծի շրջանակներում իրենց երաժշտական կատարումներով կներկայանան կրթահամալիրի և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ռոք խմբերը: Այս նախագիծը միտում ունի բարեկամական, գործընկերային կապեր հաստատել այլ ինստիտուտների հետ, կրթական փոխանակումների ավանդույթը շարունակել:  Նախագծի շրջանակներում ներկայացված  գործերը կլինեն ռոք, գործիքային ջազ և էլեկտրոնային ոճերի մեջ: Նախագծի իրականացման փուլերն են՝ նախապատրաստական երաժշտական փորձեր, նկուղի մաքրման, ձևավորման աշխատանքներ, պայմանավորվածությունների ձեռք բերում և նախապատրաստական այլ տեխնիկական աշխատանքներ:Նախագծի մասնակիցներն են «Երաժշտական լաբորատորիա» ակումբի սովորողները: Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 14-19-ը: Համերգը տեղի կունենա  Հյուսիսային դպրոց-պարտեզի նկուղում՝ ապագա Երաժշտական լաբորատորիա ակումբի տարածքում: