<<Երգող շրջանավարտներ>> համերգ-նախագիծը նպատակ ունի ներկայացնելու 2017թ.-ի երգող շրջանավարտներին: Նախագծի շրջանակներում կհամագործակցեն միջին, ավագ դպրոցների երգչախմբերը: Որպես արդյունք մարտի 20-ին, ժամը 14։30-15։15-ը Մայր դպրոցի նորացված համերգասրահում տեղի կունենա <<Երգող շրջանավարտներ>> համերգը: Համերգը բազմաժանր է, այն իր մեջ կներառի ռոք, էլեկտրոնային, դասական և ժողովրդական կատարումներ: Համերգ նախագծի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մարտի 1-ից, դրանք իրենցից ներկայացնում են համատեղ փորձեր, կազմակերպչական աշխատանքներ: Նախագծի մասնակիցներ՝ Երաժշտական լաբորատորիա ակումբի էքսպերիմենտալ-էլեկտրոնային խումբը՝ Սոնա Խաչատրյան, Ամասիա Նիզիլբալյան, ռոք խումբ՝ Մարտին Միսակյան, Արբի Ավդալյան, <<Տիեզերք>> խումբը: Համերգ նախագծին կմասնակցեն նաև միջին և ավագ դպրոցների երգչախմբերը:
Նախագծի հեղինակ՝ Կայ Խաչատրյան
Պատասխանել