Երգող շրջանավարտներ. մարտ ամսվա նախագիծ

<<Երգող շրջանավարտներ>> համերգ-նախագիծը նպատակ ունի ներկայացնելու 2017թ.-ի երգող շրջանավարտներին: Նախագծի շրջանակներում կհամագործակցեն միջին, ավագ դպրոցների երգչախմբերը: Որպես արդյունք  մարտի 20-ին, ժամը 14։30-15։15-ը Մայր դպրոցի  նորացված համերգասրահում տեղի կունենա <<Երգող շրջանավարտներ>> համերգը:  Համերգը բազմաժանր է, այն իր մեջ կներառի ռոք, էլեկտրոնային, դասական և ժողովրդական կատարումներ: Համերգ նախագծի նախապատրաստական աշխատանքները  կսկսվեն մարտի 1-ից, դրանք իրենցից ներկայացնում են  համատեղ փորձեր, կազմակերպչական աշխատանքներ: Նախագծի մասնակիցներ՝ Երաժշտական լաբորատորիա ակումբի էքսպերիմենտալ-էլեկտրոնային խումբը՝ Սոնա Խաչատրյան, Ամասիա Նիզիլբալյան, ռոք խումբ՝ Մարտին Միսակյան, Արբի Ավդալյան, <<Տիեզերք>> խումբը: Համերգ նախագծին կմասնակցեն նաև միջին և ավագ դպրոցների երգչախմբերը:

Նախագծի հեղինակ՝ Կայ Խաչատրյան

 

Պատասխանել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>