Ակումբային նախագիծ

<<Երաժշտական լաբորատորիա>>  ակումբի մասնակիցները ավագ դպրոցի սովորողներն են:  Ակումբային գործունեությունը իրենից ներկայացնում է անհատական և խմբային երաժշտական նախագծերի մշակում, իրագործում, ինչպես նաև հնչյունային ռեժիսուրայի հմտությունների ձեռք բերում: Անհատական և խմբային  նախագծային աշխատանքները կազմված են հետևյալ փուլերից՝
1. Երաժշտական խմբերի ձևավորում
2.Երաժշտական նյութի, ոճի ընտրություն
3.Երաժշտական փորձեր
4.Ձայնագրման աշխատանքներ
5.Արդյունքների ներկայացում մեդիա ուրբաթների, կրթահամալիրի տոնացույցով  իրականացվող միջոցառումների ընթացքում, ինչպես նաև <<Երաժշտական լաբորատորիա>> ակումբի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:
Նախագծի նպատակը: Ակումբի սովորողները ձեռք կբերեն երաժշտական ունակություններ, կծանոթանան ժամանակակից երաժշտական ոճերի, ուղղությունների հետ, կկարողանան դրսևորել իրենց անհատական ունակությունները խմբային կամ անհատական նախագծերում, կտիրապետեն ձայնագրման, երաժշտության ստեղծման ծրագրերին:

 

Պատասխանել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>