<<Պարատուն>> պարեղանակների ձայնասկավառակ-ձեռնարկը հրաշալի հնարավորություն կստեղծի հավաքել, համակարգել մեկ ընդհանուր CD կրիչի վրա հայկական տարբեր ժամանակաշրջանների պարեղանակներ: Այս ձայնասկավառակը կլուծի երկու կարևոր խնդիր. առաջինը՝ կրթահամալիրը կունենա մշակված, որակյալ պարեղանակների հավաքածու, որը շատ կարևոր է անընդհատ նորանոր միջոցառումներ ձեռնարկող կրթահամալիրի համար և երկրորդ՝ սա հասցեագրված կլինի նաև այն լսարանի համար, որը քիչ կամ ընդհանրապես ծանոթ չի հայկական պարեղանակներին, այսինքն՝ այս ձայնասկավառակը կծառայի նաև որպես երաժշտական-ուսումնական ձեռնարկ: Որպես նպատակային լսարան կարող են հանդիսանալ ոչ միայն սեբաստացիները: Այն անխոս կհետաքրքրի նաև մարդկանց լայն զանգվածների: Նախագիծը բախկացած կլինի հետևյալ փուլերց՝
- Հայկական պարեղանակների գործիքավորում, ձայնագրում
- Համակարգչային մշակում
- Ձայնասկավառակի թողարկում և տարածում
Այս ձայնասկավառակը հետագայում կարող է դառնալ նաև DVD ձեռնարկ, որտեղ ընդգրկված կլինեն պարային շարժումները:
Պատասխանել