“Երաժշտության լաբորատորիա” ակումբային նախագիծ 2016-17 ուս. տարի

Նպատակ և խնդիրներ

Այս ակումբային գործունեության հիմնական  նպատակն է ստեղծել երաժշտական տարբեր ժանրերում գործող երաժշտական խմբեր, որոնք կիրականացնեն տարբեր ձևաչափի երաժշտական նախագծեր:

Ստեղծել այնպիսի երաժշտական միջավայր, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել երաժշտասերների պոտենցիալը և հնարավորություն կտա ազատ և անկաշկանդ ստեղծագործել: Միտում կա նաև համալրելու տարբեր ոճերում արդեն ստեղծագործող սովորողների, որոնք կհամագործակցեն միմյանց հետ` ստեղծելով նոր երաժշտական կոմպոզիցիաներ: “Երաժշտության լաբորատորիա”-ն երաժշտական էքսպերիմենտների ակումբ է:

Ուսումնական միջավայրի պահանջներ

Համեմատաբար ձայնամեկուսացված  սենյակ:  Անհրաժեշտ սարքավորումներ` երաժշտական գործիքներ և երաժշտական տեխնիկա:

Սովորողի մասնակցությունը

Այս ակումբային գործունեությունը ընտրած սովորողը ցանկալի է տիրապետի որևէ երաժշտական գործիքի և ունենա իր սեփական գործիքը:

Ակումբային հանդիպումների աշխատանքային փուլեր

1.Այս  փուլում ընտրվելու է տեքստային  նյութ, որը կարող է լինել և՛ ակումբի մասնակցի գործը, և՛ որևէ հեղինակի գործ, որի վրա գրվելու է երաժշտություն: Ըստ գրական նյութի ընտրվելու են համապատասխան երաժշտական գործիքները:

2. Երաժշտության մշակում

3.Ձայնագրություն և պրեզենտացիա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը մեկ տարի է:

Ծրագրի հեղինակ ` Կարեն Խաչատրյան

Պատասխանել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>