«Համերգ անիվների վրա»

«Ռեզոնանս» ամենամյա երաժշտական փառատոնի տարածման և ամփոփման ծրագիր

Այս նախագիծը կազմված է երկու մասերից։ Առաջին մասը նախորդելու է «Ռեզոնանս» ամենամյա երաժշտական մրցույթ-փառատոնին։ Այն իրենից ներկայացնում է համերգների շարք տարբեր քաղաքներում։ Նպատակը՝ գովազդել և տարածել փառատոնի մասին տեղեկատվություն՝ բացօթյա և դահլիճային համերգների տեսքով։  Այն կտևի 4 օր։ «Համերգ անիվների վրա» նախագծի  պայմանական երթուղին է՝

1․ Գյումրի քաղաք

2․ Վանաձոր

3․Ալավերդի

4․Թիֆլիս

Առաջին օրը համերգներ տեղի կունենան Գյումրի, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։ Երկու օր պարբերաբար համերգներ կլինեն Թիֆլիսում։  Վերադարձի չորորդ օրը համերգներ կլինեն Դիլիջան, Իջևան  և Սևան քաղաքներում։

Այս նախագծի շնորհիվ «Ռեզոնանս» երաժշտական մրցույթ-փառատոնը ավելի ծավալուն և հետաքրքիր տեսք կստանա։

Երկրորդ մաս

Երկրորդ մասը իրենից ներկայացնում է «Ռեզոնանս» մրցույթ-փառատոնին հաղթած անհատ կատարողների կամ խմբերի համերգային շրջագայություն։ Շրջագայության երթուղին՝ դեպի Արցախ։ Համերգների վայրը՝ Երևան-Արցախ-Երևան։ Այս նախագծին կարող է մասնակցել  պատանեկան երգչախումբը։

Պատասխանել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>