Նպատակ և խնդիրներ
Այս ակումբային գործունեության հիմնական նպատակն է ստեղծել երաժշտական տարբեր ժանրերում գործող երաժշտական խմբեր, որոնք կիրականացնեն տարբեր ձևաչափի երաժշտական նախագծեր:
Ստեղծել այնպիսի երաժշտական միջավայր, որը հնարավորություն կտա մոբիլիզացնել երաժշտասերների պոտենցիալը և հնարավորություն կտա ազատ և անկաշկանդ ստեղծագործել: Միտում կա նաև համալրելու տարբեր ոճերում արդեն ստեղծագործող սովորողների, որոնք կհամագործակցեն միմյանց հետ` ստեղծելով նոր երաժշտական կոմպոզիցիաներ: “Երաժշտության լաբորատորիա”-ն երաժշտական էքսպերիմենտների ակումբ է:
Ուսումնական միջավայրի պահանջներ
Համեմատաբար ձայնամեկուսացված սենյակ: Անհրաժեշտ սարքավորումներ` երաժշտական գործիքներ և երաժշտական տեխնիկա:
Սովորողի մասնակցությունը
Այս ակումբային գործունեությունը ընտրած սովորողը ցանկալի է տիրապետի որևէ երաժշտական գործիքի և ունենա իր սեփական գործիքը:
Ակումբային հանդիպումների աշխատանքային փուլեր
1.Այս փուլում ընտրվելու է տեքստային նյութ, որը կարող է լինել և՛ ակումբի մասնակցի գործը, և՛ որևէ հեղինակի գործ, որի վրա գրվելու է երաժշտություն: Ըստ գրական նյութի ընտրվելու են համապատասխան երաժշտական գործիքները:
2. Երաժշտության մշակում
3.Ձայնագրություն և պրեզենտացիա
Նախագծի իրականացման ժամանակահատվածը մեկ տարի է:
Ծրագրի հեղինակ ` Կարեն Խաչատրյան
Պատասխանել