Կրթահամալիրում կան դասավանդողներ, որոնք ունեն երաժշտական որոշակի պոտենցիալ՝ տիրապետում են երաժշտական որևէ գործիքի, ունեն վոկալային տվյալներ, երաժշտագետ են կամ ի վերջո սիրում են երաժշտություն։ Դասավանդողների վոկալ-գործիքային համույթի նպատակն է համախմբել այդ մարդկանց որոշակի նախագծի շուրջ, որը կարտահայտվի ակումբային գործունեության միջոցով։
Ակումբային գործունեության նպատակը։ Այս ակումբային գործունեության հիմքում ընկած է ինքնակրթությունը։ Ակումբը զբաղվելու է ժողովրդական և հեղինակային երգերի մշակմամբ, գործիքավորմամբ և ձայնագրմամբ։ Այս ակումբային գործունեության արդյունքները ժամանակ առ ժամանակ կներկայացվեն համերգների և ձայնասկավառակների շնորհանդեսների տեսքով։
Ակումբային հանդիպումների աշխատանքային փուլեր
- Երաժշտական նյութի ընտրություն
- Մշակում և գործիքավորում
3.Ձայնագրություն և պրեզենտացիա
Ծրագրի հեղինակ ` Կարեն Խաչատրյան
Պատասխանել