<<Երաժշտական լաբորատորիա>> ակումբի մասնակիցները ավագ դպրոցի սովորողներն են: Ակումբային գործունեությունը իրենից ներկայացնում է անհատական և խմբային երաժշտական նախագծերի մշակում, իրագործում, ինչպես նաև հնչյունային ռեժիսուրայի հմտությունների ձեռք բերում: Անհատական և խմբային նախագծային աշխատանքները կազմված են հետևյալ փուլերից՝
1. Երաժշտական խմբերի ձևավորում
2.Երաժշտական նյութի, ոճի ընտրություն
3.Երաժշտական փորձեր
4.Ձայնագրման աշխատանքներ
5.Արդյունքների ներկայացում մեդիա ուրբաթների, կրթահամալիրի տոնացույցով իրականացվող միջոցառումների ընթացքում, ինչպես նաև <<Երաժշտական լաբորատորիա>> ակումբի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:
Նախագծի նպատակը: Ակումբի սովորողները ձեռք կբերեն երաժշտական ունակություններ, կծանոթանան ժամանակակից երաժշտական ոճերի, ուղղությունների հետ, կկարողանան դրսևորել իրենց անհատական ունակությունները խմբային կամ անհատական նախագծերում, կտիրապետեն ձայնագրման, երաժշտության ստեղծման ծրագրերին:
Պատասխանել