<<Պարատուն>> պարեղանակների ձայնասկավառակ-ձեռնարկի նախագիծ

 

<<Պարատուն>>  պարեղանակների ձայնասկավառակ-ձեռնարկը հրաշալի հնարավորություն կստեղծի հավաքել, համակարգել մեկ ընդհանուր CD կրիչի վրա  հայկական տարբեր ժամանակաշրջանների  պարեղանակներ: Այս ձայնասկավառակը կլուծի երկու կարևոր խնդիր. առաջինը՝  կրթահամալիրը կունենա մշակված, որակյալ պարեղանակների հավաքածու, որը շատ կարևոր է անընդհատ նորանոր միջոցառումներ ձեռնարկող կրթահամալիրի համար և երկրորդ՝ սա հասցեագրված կլինի նաև այն լսարանի համար, որը քիչ կամ ընդհանրապես ծանոթ չի հայկական պարեղանակներին, այսինքն՝ այս ձայնասկավառակը կծառայի նաև որպես երաժշտական-ուսումնական ձեռնարկ:  Որպես նպատակային լսարան կարող են հանդիսանալ ոչ միայն սեբաստացիները:  Այն անխոս կհետաքրքրի նաև  մարդկանց լայն զանգվածների: Նախագիծը բախկացած կլինի հետևյալ փուլերց՝

  1. Հայկական պարեղանակների գործիքավորում, ձայնագրում
  2. Համակարգչային մշակում
  3. Ձայնասկավառակի թողարկում և տարածում

Այս ձայնասկավառակը հետագայում կարող է դառնալ նաև DVD ձեռնարկ, որտեղ ընդգրկված կլինեն պարային շարժումները: