Շրջանավարտներ 2017. ձայնակսկավառակ

«Երաժշտական լաբորատորիա» ակումբը  մարտի 27-ից կսկսի  2017-ի շրջանավարտների ձայնասկավառակի պատրաստման աշխատանքները: Այն իրենից կներկայացնի բազմաժանր երաժշտական ձայնակսավառակ, որտեղ կներառվեն 2017-ի շրջանավարտների հեղինակային և վոկալ գործիքային գործերը: Այն բախկացած կլինի 8-10 երաժշտական գործերից: Նախագիծը բախկացած է հետևյալ աշխատանքային փուլերից՝

1.Երաժիշտների և երաժշտական գործերի ընտրություն

2.Փորձեր ձայնագրման տաղավարում

3.Ձայնագրություն

4.Ձայնային մոնտաժ և մշակում

Նախագծի արդյունքը կլինի ձայնասկավառակի տեսքով, որի շնորհանդեսը կլինի «Ցնծության» ծեսի ժամանակ: