Հոկտեմբերյան Նախագիծ

Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարվելու են հետևյան նախագծային աշխատանքները՝ նախապատրաստական աշխատանքներ նոյեմբերին կայանալիք  պատանեկան ռոք համերգի համար, կոմիտասյան ձայնագրությունների շարք կոմիտասյան օրերի շրջանակներում:  Պատանեկան ռոք համերգի նախապատրաստական աշխատանքները  ներառում են՝ երաժշտական թեմաների ընտրություն,  երաժշտական փորձեր, համագործակցության պայմանավորվածությունների ձեռք բերումներ այլ կրթական հաստատությունների և անհատների հետ: Փորձերը տեղի են ունենալու ձայնագրման ստուդիայում: Մասնակիցները Ավագ դպրոցի երաժշտական լաբորատորիա ակումբի սովորողներն են: