«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակ

«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակի ստեղծում

Թեմա

Օրորոցային երգերի, նանիկների դասական վոկալ, գործիքային ստեղծագործությունների ձայնագրում, ձայնասկավառակի ստեղծում

Կատարողներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գործուն, ստեղծագործ, կատարող երաժիշտ դասավանդողներ , անհատ կատարողներ

Աշխատաքի ժամանակացույցը

2021 թ. Հունվարի 8-30` երկրորդ ուսումնական շրջան

 Նպատակ

Երաժշտական ճաշակի ձևավորում, ուսումնական նյութերի ստեղծում, երաժշտական մեդիադաշտի հարստացում

Խնդիրներ

  • երաժշտացանկի կազմում
  • ձայնագրություն
  • ձայնագրության մշակում
  • ձայնասկավառակի թողարկում

Արդյունքում

  • կստեղծվի «Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակ
  • կունենանք՝ քնի ծեսի համար վոկալ-գործիքային երաժշտական ունկնդրման փաթեթ

Ամփոփումը

  • Ձայնասկավառակի թողարկում-պրեմիերա համերգ վաճառքով

«Հակաբացիլ նանիկներ» ձայնասկավառակը ստեղծվում է

Աշխատակարգ

Դեկտեմբերի 30-հունվարի 7՝ ձայնասկաավառակի ցանկի ընտրություն, աշխատանք տեքստերի, նոտաների և կատարումների վրա:

Հունվարի 8— հունվարի 25՝  ձայնագրություններ ձայնագրման ստուդիայում, համատեղ մշակումներ, այցեր «նանիկներ» ծրագրով նախակրթարաններ ՝ քնի ծեսի իրականացում, ձայնագրված նյութերի հրապարակում՝ բլոգում, ենթակայքում, գլխավոր կայքում, սոցցանցերում, դաստիարակների, ծնողների կարծիքների հավաքագրում, ձայնասկավառակի շնորհանդես-համերգի հայտարարության տարածում, շնորհանդեսի նախապատրաստություն, հրավերներ, կազմակերպում:

Հունվարի 27

13.00 -«Հակաբացիլ Նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդես՝ համերգ-վաճառք

13.00-«Հակաբացիլ Նանիկներ» ձայնասկավառակի շնորհանդեսը նախակրթարանի խմբերում: