«Կադանս» անսամբլ

«Կադանս» – ըձևավորվել է 2004 թ. փետրվար ամսին հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պյացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները:

Ժամանակի ընթացքում այնընդլայնել է իր կատարումները`  ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ, միաժամանակ հարազատ մնալով Պյացոլլայի երաժշտական արվեստին: Երաժշտական կատարումների ցանկում կան նաև անսամբլին և նրա անդամներին նվիրված ստեղծագործություններ:

Անսամբլի առաջին համերգային շրջագայությունը տեղի է ունեցել  2005 թ. ապրիլ ամսին: «Կադանս»-ը մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում` Բուենոս Այրեսի «Կոլոն»  և «Սերվանտես» թատրոններում:

Առաջին հյուրախաղերին հաջորդել են բազմաթիվ ելույթներ մի շարք երկրներում և միջազգային փառատոներում. 2005 թ. Կաունասև Վիլնյուս քաղաքներում  (Լիտվա) «Pazaislis»   փառատոնի շրջանակներում, 2005 թ. վեց համերգով մասնակցել է Թեհրանում  (Իրան) և Թբիլիսիում  (Վրաստան) ,իսկ 2006 թ. Աբու Դաբիում, Շարժայում և Դուբայում (ԱՄԷ) տեղի ունեցած միջազգային երաժշտական փառատոներին, ելույթ է ունեցել Կահիրեի և Ալեքսանդրիայի  (Եգիպտոս) օպերային թատրոններում, իսկ 2007 թ. Բիբլոսում և Բեյրութում (Լիբանան): Անսամբլը  իրականացրել է « Էքսպրեսիա»  նախագիծը Փարիզում, Լոնդոնում և Բրյուսելում, երեք ելույթով մասնակցել է Հայաստանի մշակույթի օրերին Չինաստանում, 2008 թ. Մոնրեալում (Կանադա), Նիկոզիայում (Կիպրոս) և Բեյրութում (Լիբանան), 2009 թ. ԼոսԱնջելեսում (ԱՄՆ), Աթենքում և Սալոնիկում (Հունաստան), 2010 թ. Էլ Ռիյադում (ՍաուդյանԱրաբիա) և Սլովենիայում, 2011 թ. Կիևի և Օդեսայի օպերային թատրոններում, 2012 թ. նորից Նիկոզիայում (Կիպրոս):

«Կադանս»-ի «Էքսպրեսիա» Հայկական կերպարանափոխումներ»  ձայներիզը 2008  թ. արժանացել է Լյուքսեմբուրգի «Պիզիկատո՚» երաժշտական հանդեսի«Սուպերսոնիկ» մրցանակին:

2010 թ. ՀՀ Մշակույթի նախարարության և «Մեցցո» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ, «Կադանս» երաժշտական կենտրոնը հիմնադրել է «Երևանյան տանգո» միջազգային փառատոնը, որի շրջանակներում նույն և հաջորդ տարում տեղի են ունեցել «Կադանս»-ի մի շարք հիշարժան համերգներ, այդ թվում ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիչարդ Գալլիանոյի, արգենտինացի հայտնի դիրիժոր Ֆակունդո Ագուտինի և բանդոնեոնահար Մարսելո Նիսինմանիհետ, փառատոնին մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգի «Տերեմ» քառյակը:

«Կադանս»-ի կազմում 2012 թ. հուլիսին տեղի են ունեցել փոփոխություն-ներ` ամսամբլին միացել է հիմնադիր անդամ, ջութակահար, Վարազդատ Խաչումյանը, դաշնակահար Սոֆի Միքայելյանը և կոնտրաբասիստ Գուրգեն Մելիքյանը:

2012 թ. սեպտեմբերին անսամբլի երկու երաժիշտ արժանացել են պետական բարձր պարգևների. կիթառահար Հակոբ Ջաղացպանյանը` ՀՀ վաստակավոր արտիստի կոչման ,իսկ Վարազդատ Խաչումյանը` «Մովսես Խորենացի» մեդալի: