Դասավանդողների վոկալ-գործիքային համույթ /Երաժշտական լաբորատորիա/

Կրթահամալիրում կան դասավանդողներ, որոնք ունեն երաժշտական որոշակի պոտենցիալ՝ տիրապետում են երաժշտական որևէ գործիքի, ունեն  վոկալային տվյալներ,  երաժշտագետ են կամ ի վերջո սիրում են երաժշտություն։  Դասավանդողների վոկալ-գործիքային համույթի նպատակն է համախմբել այդ մարդկանց որոշակի նախագծի շուրջ, որը  կարտահայտվի ակումբային գործունեության միջոցով։

Ակումբային գործունեության նպատակը։  Այս ակումբային գործունեության հիմքում ընկած է ինքնակրթությունը։ Ակումբը զբաղվելու է ժողովրդական  և հեղինակային երգերի  մշակմամբ, գործիքավորմամբ և  ձայնագրմամբ։  Այս ակումբային գործունեության արդյունքները ժամանակ առ ժամանակ կներկայացվեն համերգների և ձայնասկավառակների շնորհանդեսների տեսքով։

Ակումբային հանդիպումների աշխատանքային փուլեր

  1. Երաժշտական նյութի ընտրություն
  2. Մշակում և գործիքավորում

3.Ձայնագրություն և պրեզենտացիա

Ծրագրի հեղինակ ` Կարեն Խաչատրյան