Մրցույթի մասին

«Ռեզոնանս»  ամենամյա երաժշտական  մրցույթ-փառատոն

Փառատոնը տեղի է ունենալու  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ հունիսի 12-16-ը։  Մրցույթին կարող են մասնակցել  անհատ կատարողներ /գործիքային, վոկալ/, վոկալ-գործիքային խմբեր, երգչախմբեր։ Փառատոնի անվանակարգերն են՝

1․Ռոք, փոփ, ռեփ

2․Դասական, ջազ

3․Հեղինակային  /հեղինակային կատարումները կարող են լինել բոլոր ժանրերում/

4․Այլընտրանքային

 

Փառատոնը անց է կացվելու 3 փուլով՝

1․Նախընտրական փուլ, որի ընթացքում ներկայացված հայտերից ընտրվելու են լավագույն աշխատանքները։

2․Հաշվետու համերգներ . ջազ, դասական, երգչախմբային համերգները տեղի կունենան  կրթահամալիրում, կարաոկեները կներկայացվեն օնլայն տարբերակով, իսկ հեղինակային վոկալ-գործիքային կատարումները՝ բացօթյա միջավայրում:

3․Գալա համերգ։

Հայտերի ընդունման  վերջնաժամկետն է հունիսի 11-ը։ Հայտերի ընդունման պատասխանատուներն են՝ Աստղիկ Մամիկոնյանը,  Կարեն Խաչատրյանը։

Հայտերի ընդունման կարգ՝ 

Հայտերը ընդունվում են միայն թվային տարբերակով։ Հայտերը պետք է լրացնել  soundlab.mskh.am ենթակայքում՝ լրացնելով մասնակցության  հայտի ձևը։