Ռոք համերգ Գեղարվեստի տանիքում

Երաժշտական լաբորատորիան ներկայացնում է նոր համերգ-նախագիծ:  Այս նախագծի շրջանակներում երաժշտական լաբորատորիա ակումբի սովորողները հիմնականում կներկայանան իրենց հեղինակային երգացանկով: Նախագիծ-համերգը հնարավորություն կընձեռնի սովորողներին ներկայացնել իրենց մեկ ուսումնական տարվա աշխատանքային արդյունքները: Համերգ-նախագիծը բախկացած կլինի երկու մասից՝ Ավիդիսիան Արբիի և Միսակյան Մարտինի հեղինակային ակուստիկ ստեղծագործություններից և <<Սեբաստացիներ>> ռոք խմբի կատարմամբ` Աղաբաբյան Նարեկի գործիքային ստեղծագործություններից: Նախագծի շրջանակներում կհնչեն նաև հայտնի գործերի մշակումներ: Համերգը տեղի կունենա  մարտի 18-ին գեղարվեստի տանիքում:

Նախագծի մասնակիցներ՝

Ավիդիսիան Արբի /վոկալ, ակուստիկ գիտար, թմբուկ/

Միսակյան Մարտին /վոկալ, էլ. գիտար/

Աղաբաբյան Նարեկ /էլ. գիտար/

Ավետիսյան Գասպար /բաս. գիտար/

Պատասխանել

AlphaOmega Captcha Classica  –  Enter Security Code
     
 

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>