Ձայնագրման և ձայնի մշակման սեմինար-պարապմունքի ծրագիր

Կրթահամալիրի ռադիոյի պատասխանատուները, երաժշտության դասավանդողները, դասվարները, առանձին  սովորողներ հաճախ կատարում են տարբեր տիպի և նշանակության ձայնագրություններ, որը ոչ միշտ է համապատասխանում ընդունված որակի չափանիշներին: Այս սեմինար-պարապմունքի նպատակն է փոխանցել նրանց ճիշտ ձայնագրություն կատարելու հմտությունները և ձայնի հետագա մշակման կարողությունները:
Սեմինար-պարապմունքի կառուցվածքը բաղկացած է երկու մասից՝ 
1. ձայնագրություն
2. ձայնի մշակում
Սեմինար-պարապմունքի առաջին մասում  սեմինարի մասնակիցը կստանա անհրաժեշտ գիտելիքներ ձայնագրման պրոցեսի, վայրի, ձևերի մասին: Իսկ երկրորդ սեմինար-պարապմունքի ժամանակ կաշխատի արդեն ձայնագրած նյութի հետ:

Առաջին  սեմինարի ընթացքում կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝
1. ձայնագրիչի հետ ճիշտ աշխատելու կանոնները
2. ձայնագրման միջավայրի կամ ակուստիկայի ընտրությունը
3. մոնո, ստերեո
4. ձայնի ուժգնության կառավարում
5. ծանոթացում ձայնի մշակման ծրագրերի հետ

Ձայնի մշակումսեմինարի մասնակիցը պետք է ունենա իր անհատական նոութբուք կամ նեթբուքը՝ ներբեռնված Sony sound forge ծրագրով: Եթե ունեն ծրագրային այլ նախասիրություն, կարող են օգտվել իրենց ծրագրերից: Սեմինարի աշխատանքային կետերն են՝
1. ձայնի դինամիկայի վերականգնում
2. ձայնի հաճախականության վերականգնում
3. երաժշտության ընտրություն
4. երաժշտության նախօրոք մշակում
5. միքս
6. մաստերինգ
Սեմինարպարապմունքի տևողությունը՝ երկու աշխատանքային հանդիպում
Մասնակիցները՝ երաժշտության դասավանդողներ, ռադիոյի պատասխանատուներ, դասվարներ, կինոֆոտոյի մասնագետներ, սովորողներ:

                                                                                          Ծրագրի հեղինակ՝ Կայ Խաչատրյան